Այսօր՝ ապրիլի 1-ին, Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդունել է Իրանի արտգործնախարարության խոսնակ-պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ փոխնախարար Քոչարյանը նշել է, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա, առկա է պարբերական քաղաքական երկխոսություն, տնտեսական համագործակցություն, ակտիվ են մշակութային կապերը։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային խնդիրները, ընդգծվել է դրանց բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների լրատվամիջոցների միջեւ համագործակցությունը խթանելու ուղիների վերաբերյալ։