Հյուսիսային Կորեան մտադիր է վերսկսել  Յոնբենի միջուկային կենտրոնի 2007թ. դադարեցված ռեակտորի շահագործումը, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը՝ վկայակոչելով  ԿԺԴՀ ատոմային էներգիայի գլխավոր դեպարտամենտի ներկայացուցչի խոսքերը:

Վերջինիս խոսքով՝ Կորեայի աշխատանքային կուսակցության ԿԿ պլենար նիստում ներկայացված ԿԺԴՀ տնտեսական զարգացման ընդլայնման  եւ ինքնապահովվող միջուկային արդյունաբերության ստեղծման ծրագիրը երկրում էներգիայի անբավարարության խնդիրների լուծում է ենթադրում: Այս կապակցությամբ գլխավոր դեպարտամենտը որոշել է վերանայել երկրում առկա միջուկային հզորությունների օգտագործման ծրագրերը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ծրագիրը կներառի Յոնբենի միջուկային հիմնարկներում աշխատանքի վերսկսում, մասնավորապես՝ ուրանի հարստացման գործարանում եւ գրաֆիտային 5 մեգավատ հզորությամբ դանդաղեցուցիչով միջուկային ռեակտորում:

Աշխատանքը դադարեցվել էր 2007-ի հոկտեմբերին՝ վեցակողմ բանակցությունների ընթացքում: