ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պապովը (Ռուսաստան) եւ Յան Քելլին (ԱՄՆ) այցելել են Ադրբեջան:
ԱՊԱ-ն հայտնում է, որ ապրիլի 3-ին միջնորդները կհանդիպեն Ադրբեջանի ղեկավարության հետ եւ կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորման ընթացքը, Փարիզում վերջերս կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների արդյունքները: Սպասվում է, որ ապրիլի 4-ին համանախագահները կհատեն զինված ուժերի շփման գիծը եւ կայցելեն Լեռնային Ղարաբաղ:
Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 19-ին այցելել էին Ստեփանակերտ, մարտի 20-ին՝ Երեւան:




























