SeaStar նավը, որի վրա կան 12 ռուսաստանցիներ, աղետի է ենթարկվում Ճապոնական ծովում, ափից 60 մղոն հեռավորության վրա, հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ-ը:
«Ժամը 10.50-ին (Երեւանի ժամանակով) տեղեկություն է ստացվել, որ Ճապոնական ծովի ջրերում, Նախոդկա բնակավայրից 60 մղոն դեպի հարավ, խափանվել է SeaStar նավի շարժիչը: Նավի վրա կա 12 մարդ, բոլորն էլ ՌԴ քաղաքացիներ: Անձնակազմի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:
Վլադիվոստոկից վթարի ենթարկված նավին օգնության է շտապել փրկարարական «Լազուրիտ» նավը: Փրկարարները պատրաստության են բերել նաեւ օդուժը՝ «Ան-74» օդանավը եւ «Մի-8» ուղղաթիռը:




























