Աֆղանստանի անվտանգության ուժերը վերջին մեկ օրում երկրի տարածքում «Թալիբան» շարժման 19 գրոհայինների են ոչնչացրել: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, հայտնել է Աֆղանստանի ՆԳՆ-ն: Ըստ ստացվող տեղեկությունների՝ եւս 5 ահաբեկիչներ վիրավորվել են, երեքը գերի են վերցվել: Երկրի տարածքը գրոհայիններից «մաքրելու» գործողություններ են իրականացվել Քաբուլում, ինչպես նաեւ Նանգահար, Վարդակ եւ Լոգար նահանգներում:
Ներկայումս Աֆղանստանում արեւմտյան կոլաիցիայի ուժերը երկրում անվտանգության ապահովման համար պատասխանատվությունը փոխանցում են Աֆղանստանի բանակին եւ հատուկ ծառայություններին:
Ներկայումս ազգային զինված ուժերը իրականացնում են երկրում հակաահաբեկչական գործողությունների 80 տոկոսի հրամանատարությունն՝ ընդդեմ «Ալ Կաիդա» խմբավորման մնացորդների եւ «Թալիբան» շարժման գրոհայինների դեմ: Միաժամանակ Աֆղանստանի անվտանգության աջակցության միջազգային ուժերն օգնող գործառույթներ են իրականացնում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























