Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն խորհրդակցություններ է սկսել 10 փորձագետների հետ, որպեսզի այնպիսի բարեփոխումներ արվեն, որոնք ընդունելի կլինեն նոր խորհրդարան անցած բոլոր կուսակցությունների համար:

Առաջատար կլուսակցությունների առաջնորդների հետ անհաջող բանակցություններից հետո Նապոլիտանոն հայտարարել էր երկու փորձագիտական խմբի ստեղծման մտադրության մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Սկզբում իտալական կուսակցությունները ողջունել էին առաջարկը, սակայն ավելի ուշ մի շարք գործիչներ քննադատել էին նախագահին:

Սոցիալ-տնտեսական հարցերով խորհրդակցությունը կայանալու է Հռոմի Իտալիայի նախագահի նստավայրում` Կվիրինալյան պալատում: Դրանից հետո քննարկելու են պետական հաստատությունների բարեփոխման հարցը: