Բրիտանական արտաքին հետախուզությունը՝ MI6-ը, խառն է եղել նախկին Կոնգոյի Հանրապետության  (1997-ից կոչվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) վարչապետ  Պատրիս Լուլումբայի մահապատժի գործին, գրում է The Times-ը:

Քաղաքական գործչի դեմ 2009թ. դավադրությանը մասնակցելու մասին պատմել է բրիտնացի հետախույզ Դաֆնա Փարքը, ով մահացել է 2010թ.՝ 88 տարեկան հասակում:

Լրտեսի խոստովանության մասին London Review of Books ամսագրին ուղղված  նամակում հայտնել է 75-ամյա բրիտանացի քաղաքական գործիչ Դեւիդ Լին: Մարտի վերջին հրատարակչությունում նոր ուսումնասիրություն էր հայտնվել պատմաբան Կոլդեր Ուոլթոնի «Գաղտնիքների կայսրություն. Բրիտանական հետախուզություն, «Սառը պատերազմ» եւ կայսրության ստվերները» նոր գրքի վերաբերյալ: Իր նամակում Դեւիդ Լին մեկնաբանել է Ուոլթոնի այն դիտարկումը, որ Մեծ Բրիտանիան դավադրություններ է նյութել Պատրիս Լումումբայի դեմ, սակայն հաջորդ՞ել են արդյոք դրան որեւէ գործողություններ «մեզ հայտնի չէ», հաղորդում է Lenta.ru-ն:

Ըստ Լիի՝ Մեծ Բրիտանիան չի սահմանափակվել  միայն ծրագրերով: Քաղաքական գործիչը հայտնել է, որ իր մահվանից առաջ Դաֆնա Փարքն իրեն պատմել էր, որ իբր ինքն անձամբ էր կազմակերպել Լումումբայի  չեզոքացումը:  1959 -1961թթ. Փարքը ղեկավարել է  MI6 բաժանմունքը՝ Կոնգոյի Հանրապետության այն ժամանակվա մայրաքաղաք Լեոպոլդվիլում: Ըստ նրա պնդման՝ Մեծ Բրիտանիան մտավախություն է ունեցել, որ Պատրիս Լումումբան Խորհրդային Միությանը կփոխանցի ուրանի, ալմաստների եւ Կաթանգայում օգտակար հանածոների  պաշարները:

Դաֆնա Փարքի խոստովանության մասին Դեւիդ Լիի հայտարարությունը կասկածներ է հարուցել ինչպես պատմաբանների, այնպես էլ բրիտանական հետախուզության աշխատակիցների շրջանում: Պատրիս Լումումբայի գնդակահարության մեջ մեղադրում են, որպես կանոն, Բելգիային, որի գաղութն էր Կոնգոն մինչեւ 1960թ., ինչպես նաեւ ԿՀՎ-ն: