Ապրիլի ընթացքում ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում «Peace of Art» կազմակեպության կողմից կանգնեցված գովազդային վահանակները կոչ կանեն ճանաչել եւ դատապարտել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդել է  «Asbarez»-ը: «Peace of Art»-ը ոչ առեւտրային կազմակերպություն է, որն օգտագործում է Համաշխարհային արվեստի լեզուն մարդկային խնդիրների հետազոտության եւ հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված համագործակցման նպատակով: Այս տարի գովազդային  վահանակներ կտեղադրվեն Մասաչուսեթս նահանգի Ֆոքսբորո, Ուոթերթաուն եւ Քեմբրիջ քաղաքներում: Վահանակի վրա որպես գովազդ կտեղադրվեն արյունոտված ափերի հետքեր, սեւ ֆոնին գրված «Հայերի ցեղասպանություն» արտահայտությունը:

Այս առնչությամբ նկարիչ, «Peace of Art»-ի հիմնադիր ու նախագահ Դանիել Վարուժան Հեջինյանը հայտարարել է. «Այս գովազդային վահանակներով մենք  հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը, կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել այն ու պատժել մեղավորներին: Արդեն 98 տարի է, ինչ 1915 թվականի զարհուրելի իրադարձությունը հետք է թողել համաշխարհային պատմության էջերին»,- նշել է նա: