Հայ-ֆրանսիական Nouvelles d`Arménie ամսագիրը ապրիլմեկյան կատակ է արել՝ հաղորդելով, որ թուրքական Վանի եւ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի միջեւ մետրոյի գիծ է կառուցվում:
Nouvelles d'Arménie-ն մասնավորապես, գրել է. «Այս գործը գաղտնի է պահվել, սակայն այդ մասին մեզ հայտնի է դարձել Երեւանի մեր աղբյուրներից: Հայաստանի կառավարությունը մեծ հեռավորության մետրոյի նոր գծի շինարարությունն սկսել է՝ շնորհիվ թունելների կառուցման հարցում տեխնոլոգիական ձեռքբերումների: Երեւանում մետրոյի «Հաղթանակա» կայարանը կմիացնի Վանում գտնվող «Տուշպա» կայարանին:
Այսպիսով՝ նախքան հայ-թուրքական սահմանի պաշտոնական բացումը Հայաստանը կմիանա Թուրքիային: Դա կարեւոր օղակ է, քանի որ Վանը Հայաստանի առաջին մայրաքաղաքն է: Այս նորությունը մինչ այժմ չէր հաղորդվել լրատվամիջոցներով, բայց անկասկած, այն պայթող ռումբի էֆեկտ կունենա»:





























