Թուրքիայի Եվրամիության հետ հարցերով նախարար, գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հայտարարել է, թե մինչեւ 2030-ը Եվրոպայում մուսոլմանները կկազմեն բնակչության 15 տոկոսը։
Թուրքական Kent կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Եվրամիության հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, թե Ֆրանսիայում կամ Եվրոպայի որոշ երկրներում երեւում է ոչ թե իսլամը, այլ՝ իսլամաֆոբիան։ Բաղըշը, դիմելով Ֆրանսիայի կուսակցություններից մեկի առաջնորդ Լը Պենին, նշել է, թե նա ճիշտ կանի երկրի ժողովրդի հետ երկխոսություն սկսի։
«Այսօր Ֆրանսիայի բնակչության 11 տոկոսը մուսուլման է, իսկ Եվրամիության երկրներում այդ թիվը 8 կամ 9 տոկոս է, որը մինչեւ 2030-ը կհասնի 15 տոկոսի։ Ինչպես ասում էր Գերմանիայի նախկին նախագահը, Եվրոպայում իսլամն արդեն իրականություն է։ Գլուխները ավազի մեջ մտնցնելով ոչ մի տեղ չեն հասնի»,-ասել է Էգեմեն Բաղըշը։




























