Մասաչուսեթսի Թաֆթսի համալսարանի հայկական արվեստի եւ ճարտարապետության պրոֆեսոր Քրիստինա Մարանջին կոչ է արել պահպանել Թուրքիայում գտնվող 7-րդ դարի Մրենի տաճարը, որը ներկայիս Թուրքիայի Կարսի նահանգում է, տեղեկացնում է «The Armenian Reporter»-ը: Պրոֆեսոր Մարանջին զբաղվում է բյուզանդական, ինչպես նաեւ Անդրկովկասի, մասնավորապես, Հայաստանի արվեստի ու ճարտարապետության ուսումնասիրությամբ:
«Մրենի տաճարը ներկայումս փլուզման վտանգի տակ է: 638թ. կառուցված տաճարը համաշխարհային արվեստի գլուխգործոց է եւ հայկական ճարտարապետության Ոսկե դարի ստեղծագործություն: Տաճարում գրություն կա Հռոմի կայսր Իրակլիի անունից, ինչպես նաեւ Իրակլիի կողմից Իրական Խաչը Երուսաղեմ վերադարձնելու թեմայով բարձրաքանդակ, այնպես որ տաճարը անգնահատելի իրեղեն ապացույցներ է պարունակում պատմության ամենադրամատիկ եւ վատ փաստարկված անցքերի հետ կապված: Այն նաեւ յոթերորդ դարում ճարտարապետական ձեռքբերումների կարեւոր օրինակ է»:
Նա ընդգծել է, որ տաճարը չի կարող երկար կանգուն մնալ: «Նրա փլուզումը ողբերգական կորուստ կլինի»,-նշել է գիտնականը:




























