NEWS.am-ը հատված է ներկայացնում «The National Interest»-ում հրապարակված ԱՄՆ Լիհայի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Հենրի Բարքիի հոդվածից.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` վերջերս Իսրայել կատարած այցի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենիամեն Նեթանյահուն զանգահարեց թուրք գործընկեր Ռեջեբ Էրդողանին եւ ներողություն խնդրեց 2010 թ. «Մավի Մարմարայի» դեպքերի հետ կապված:
Խնդիրն այն է, որ Իսրայելը (եւ ԱՄՆ-ը) նկատեց, որ միջազգային ֆորումներում Թուրքիայի անհնազանդությունը թանկ է նստում: Հարաբերությունների մրցակցային բնույթը վնասել է մյուս ինստիտուտների աշխատանքներին, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն, ինչպես նաեւ հետախուզական տվյալներին եւ անգամ ՀՀՊ գործունեությանը:
Որպես հետեւանք` Վաշինգտոնի տարածաշրջանում աշխատելու կարողությունը բավականին նվազել էր: Իսրայելը դուրս էր մնացել ՆԱՏՕ-ի մի քանի օպերացիաներից, քանի որ կազմակերպության անդամ Թուրքիան ամեն քայլափոխի վետո էր դնում Իսրայելի մասնակցության վրա: Իսրայելը, մեկուսանալով իր տարածաշրջանում, նկատեց, որ Թուրքիայի կորուստը կործանարար էր ավելի շատ հոգեբանորեն, քան նյութական առումով:
Նեթանյահուի զանգին հաջորդեց այն փաստը, որ Իսրայելում ընտրություններն ավարտվել էին, եւ վարչապետը ձեւավորել էր կառավարությունը: Բացի այդ, Օբամայի այցը իդեալական հնարավորություն էր նման քայլի համար:
Իսկ ինչ վերաբերում է Սիրիային, ապա սիրիական արդարացման համար Նեթանյահուին պակասում է անկեղծությունը: Եթե ԱՄՆ-ն ու նրանց դաշնակիցները որոշում կայացնեն Սիրիայում ցանկացած տեսակի ռազմական միջամտության վերաբերյալ, թուրք-իսրայելական մերձեցումը, անկասկած, կթեթեւացնի որոշ հարցեր, սկայն չափազանցություն կլինի համարելը, թե այդ մերձեցումը վճռական նշանակություն ունի:




























