Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ապրիլի 3-4-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Այդ մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Այցի ընթացքում Էշթոնը կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտադիր են քննարկել միջազգային եւ տարածաշրջանային հիմնական հարցերը, նաեւ՝ թուրք-եվրոպական հարաբերությունների հարցը: Եվրոպացի դիվանագետը կհանդիպի նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:




























