2014թ. Volkswagen ընկերությունը կներկայացնի Golf Plus –ի նոր սերնդի մոդել: Auto Bild-ը հայտնում է, որ նորույթը ավելի խոշոր եւ հեղինակավո կդառնա նախորդների համեմատ: Հրատարակության նկարիչների կողմից ներքեւում արված պատկերն օգնում է ավելի լավ հասկանալ, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ նոր VW Golf Plus-ը, հաղորդում է Auto.mail.ru-ն:
Ամենից առաջ մեծ «Գոլֆը» կստանա միանգամայն նոր բեռնախցիկ եւ 15 սմ-ով բարձր կլինի իր նախորդից: Դա թույլ կտա մեծացնել մեքենայի ներսում օգտակար տարածությունը, ուղեւրների հարմարավետությունը կբարձրացնի, ինչպես նաեւ կլավացնի վարորդի տեսադաշտը՝ ապակեպատ հատվածի ավելի մեծ տարածության շնորհիվ:
Եվրոպայում նոր Volkswagen Golf Plus-ը կարժենա 19 000 եվրո, որը 2025 եվրոյով թանկ է սովորական տարբերակից: Ի դեպ, բացի «Գոլֆի» այդ տարատեսակից, 2014թ. շուկայում կհայտնվի նաեւ նոր ունիվերսալ Golf Variant-ը:




























