Մյունխենի համալսարանի փորձագետները հետազոտություն են իրականացրել իսլամական երկրներից դեպի Գերմանիա ներգաղթի վերաբերյալ, եւ եզրակացրել, որ «ներգաղթյալները դանդաղ գործողության ռումբ են:
«Նրանք չեն ցանկանում ինտեգրվել գերմանական հասարակությանը… Թուրքերի մեծ մասը չափազանց շեղված է իր ազգային ինքնության վրա»,- «Սեդմիցա.ru»-ն մեջբերում է գերմանացի սոցիոլոգի խոսքերը, ով չի ցանկացել հայտնել իր անունը:
Գերմանիայում իսլամի հետեւորդների թիվը կազմում է ավելի քան 4 մլն: Երկրում բնակվում է առնվազն 3 մլն ներգաղթյալ Թուրքիայից, որոնցից 2,5 միլիոնն արդեն ունի գերմանական քաղաքացիություն: Շատ քիչ թուրքեր (միայն 20 տոկոսը) ունեն մշտական աշխատանք: Մնացած 80 տոկոսը պարզապես ապրում է պետական սոցիալական նօաստներով: «Դա չի նշանակում, որ նրանք չեն կարողանում աշխատանք գտնել, ուղղակի թեթեւ կյանք են նախընտրում»,- ասել է զրուցակիցը:
Գերմանիայի օրենսդրությամբ, յուրաքանչյուր չափահաս գործազուրկ ունի 482 եվրո նպաստի իրավունք: Եթե նա ունի մինչեւ 18 տարեկան երեխաներ, յուրաքանչյուրի համար կստանա եւս 200-ական եվրո: Դրանով փակվում են բնակվարձը, կոմունալ ծախսերը, բժշկական ապահովագրությունը եւ հանրային տրանսպորտով երթեւեկությունը: Զարմանալի չէ, որ շատ մահմեդականների համար Գերմանիայում երեխա ունենալը ձեռնտու բիզնես է դարձել:
46-ամյա Քամալն ու նրա 42-ամյա կինը` Շադին 10 անչափահաս երեխա ունեն եւ ապրում են պետությունից ստացվող նպաստներով: Ընտանիքի եկամուտը կազմում է 3000 եվրո` գումարած անվճար բնակարանը, բժշկական ապահովագրությունը եւ տրանսպորտից անվճար օգտվելը: Իսկ Քամալի հարեւան գերմանացի Դիտերն աշխատում է 8 ժամ փոստային ընկերությունում եւ ամսական վաստակում 800 եվրո: Բոլոր ծախսերը վճարևելուց հետո նրան մնում է 400 եվրո:
Գերմանական դպրոցներից մեկի ուսուցչուհին պատմել է, որ հարցին, թե «ի՞նչ կցանկանայիք դառնալ, երբ մեծանայիք», թուրք աշակերտների եծ մասը պատասխանել է` սոցիալական նպաստառու (Hartz IV Empfänger), իսկ մի աղջիկ բացատրել. «Ես ուզում եմ առավոտները երկար քնել եւ միշտ բավարար գումար ունենալ, ինչպես իմ ծնողները»:



























