Թուրքական ոստիկանությունը Անթալիայում մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում ձերբակալել է կանանց մարմնավաճառության դրդող խմբավորման 10 անդամի եւ մարմնավաճառության մեջ մեղադրվող 15 կնոջ։
Թուրքական Mynet կայքի փոխանցմամբ՝ ձերբակալված խմբավորման անդամները պատվերներով եւ հեռախոսազանգերով մարմնավաճառներ են տեղափոխել հյուրանոցներ կամ այլ վայրեր՝ դրա դիմաց գումար ստանալով։
Մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ մեղադրվող 15 կանանցից 6 եղել են Մոլդովայից, 2-ը՝ Ուկրաինայից, 4-ը՝ Վրաստանից եւ 3-ը՝ Թուրքիայից։
Բժշկական ստուգման արդյունքում հայտնի է դարձել, որ վրացի մարմնավաճառներից Կ.Կ.-ն վարակված է ՄԻԱՎ-ով եւ գտնվում է հղիության 7-րդ ամսում։



























