Ապրիլի 13-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է Երեւանի պետական համալսարանի «Ռազմավարական հետազոտությունների ռեսուրս» կենտրոնի ներկայացուցիչներին, որոնք պաշտպանության նախարարության հետ համագործակցության ծրագրի շրջանակներում Արցախ էին այցելել սպա-հոգեբանների հետ «Առաջին հոգեբանական օգնության հնարքների դասավանդման» թեմայով վերապատրաստման սեմինար-պարապմունք անցկացնելու համար:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման սկզբում ՊԲ հրամանատարը ողջունել է հյուրերին եւ վստահություն հայտնել, որ նրանց այցը էլ ավելի կկատարելագործի սպա-հոգեբանների ինստիտուտը պաշտպանության բանակում:
Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում ընթացած հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարը պատասխանել է հյուրերին հետաքրքրող բազմաթիվ ու բազմաբնույթ հարցերին:




























