ՕԵԿ-ի հիմնական ծրագրերից մեկը երիտասարդության հետ կապն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ նախարար, ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը: Այսօր` ապրիլի 14-ին «Կոնգրես» հյուրանոցում Արմեն Երիցյանը հանդիպեց երիտասարդների հետ:
Արմեն Երիցյանի խոսքով, երիտասարդությանը պետք է պատրաստել, քանի որ ապագա նախագահները, քաղաքապետերը իրենք են: Պետք է այնպես անենք, որ երիտասարդները ապրեն Երեւանի կյանքով: « Բուհերի հետ կապված մեր ծրագրերով ուզում ենք ասել, որ երիտասարդները այսօր շատ անելիքներ ունեն: Հիմա տեսեք խոսում ենք քաղաքապետարանի, թաղապետարանների մասին: Մենք պետք է այնտեղ ընդգրկենք աշխատանքի հիմնականում նաեւ երիտասարդներին, թարմ ուղեղ ունեցողներին: Համարյա բոլոր ուղղություններով պատրաստվում ենք ընդգրկել: Չեմ ասում, թե հներին պետք է հանենք, բայց պետք է այնպես անենք, որ երիտասարդները լինեն մեր կողքին կանգնած»,- մանրամասնեց Արմեն Երիցյանը եւ ավելացրեց, որ դա պետք է միասին անեն:




























