«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 13-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 417 դրամ; Նախորդ երկու օրերին բորսայում արտարժույթի առուվաճառքի գործարք չէր կայացել, իսկ ապրիլի 10-ի համեմատ դոլարն էժանացել է 1 դրամով կամ 0,24%-ով:

Բորսայում այսօր վաճառվել է 2.54 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը եւս էժանացել է; Փոխանակման կետերը դոլարի առքի փոխարժեքն իջեցրել են մինչեւ 415-416 դրամ, դոլար կարելի է ձեռք բերել նույնիսկ 417,5 դրամով: