Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ է ընտրվել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:  Նրա թկենածությունն առաջադրվեց  միաձայն եւ միաձայն էլ ընտրվեց ՀԱԿ ղեկավար:

Ավելի վաղ կուսակցությունը ընդունել էր կանոնադրությունը եւ 44 հոգանոց վարչության կազմը: 

Նշենք, որ այսօր տեղի ունեցավ ՀԱԿ հիմնադիր համագումարը: Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ՝ անդրադառնալով ինչպես ՀԱԿ կուսակցության ստեղծմանը, այնպես էլ ներքաղաքական իրավիճակին, ավագանու ընտրություններին: Ելույթից հետո նա լքեց համագումարը: