Բարձր որակավորում ունեցող կադրերի արտահոսք միշտ էլ եղել է, ու դա հատուկ է բոլոր երկրներին: Այդ մասին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 13-րդ համագումարում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Մեզ մոտ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատում է 10 հազ. մարդ, արտահոսքը տարեկան գնահատում ենք 500 հոգի»,- ասաց. Կ. Վարդանյանը; Նրա կարծիքով՝ արտահոսքը կարելի է կանգնեցնել՝ օգնելով տեղական ընկերությունների ստեղծման հարցում:

«Հայաստանի ՏՏ ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձն այնքան բարձր է, որ նույնիսկ կադրերի ներգաղթ է սկսել: Օրինակ՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանից մի սենյոր ինժեներ խնդրում էր Հայաստանի ՏՏ ոլորտում իր համար աշխատատեղ ճարել»,-նշեց Կ. Վարդանյանը