Այսօր՝ ապրիլի 14-ին, գիշերը 02։30-ի սահմաններում, ավազակային հարձակում է եղել Ազգային ժոդովի ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի որդու վրա: Պատգամավորը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ Վիկտոր Համբարձումյան փողոցի 10 շենքում՝ մուտքի մոտ, 4 դիմակավորված անձինք էլեկտրաշոկով հարձակվել են որդու` 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, մի քանի անգամ էլեկտրահարել են:
Դիմակավորված անձինք նրա մոտից հափշտակել են բջջային հեռախոսը եւ տան բանալիները, իսկ դրամապանակը չեն կարողացել տանել, վերջինս հայտնաբերվել է դեպքի վայրում: Բանն այն է, որ հարեւանը, լսելով աղմուկի ձայնը, լույսը միացրել է, եւ դիմակավորված անձինք փախել են: «Լուրջ դիմադրություն է ցույց տվել, նույնիսկ երբ փախուստի են դիմել, ուզել է հետեւից վազի, բայց չի կարողացել, որովհետեւ շոկի մեջ էր»,- ասաց Արագած Ախոյանը:
Նա շեշտեց, որ սա ավազակային հարձակում էր գողության նպատակով եւ այստեղ պետք չէ քաղաքական ենթատեքստ փնտրել, ոչ էլ կապել իր գործունեության հետ: Արագած Ախոյանը նաեւ տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ, սակայն դեռեսւ ավազակները չեն հայտնաբերվել;Նշենք նաեւ, որ Հայկ Ախոյանը սովորում է Հայաստանի Ճարտարապետագիտական համլսարանի 3-րդ կուրսում: Նա տուն էր վերադառնում հարսանիքից, բայց պատգամավորը հավաստեց, որ նա թշնամիններ չունի, ոչ էլ հարսանիքի ժամանակ էր միջադեպ գրանցվել: Երիտասարդը հիվանդանոց չի տեղափոխվել, նրա կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում։




























