Նախորդ շաբաթ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 103,8 մլն դոլար եւ վաճառվել 109,6 մլն դոլար; Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:
Նախորդ շաբաթվա համեմատ դոլարի առքը բանկերի կողմից աճել է 17,8%-ով, սակայն վաճառքը նվազել է 1,6%-ով: Մասամբ սրանով է պայմանավորված դոլարի փոխարժեքի նվազումը անցած շաբաթվա ընթացքում:
Ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.1 մլրդ դրամ (համարժեք է մոտ 80 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 31.6 մլն ԱՄՆ դոլար: Վարկավորման ծավալները շաբաթական կտրվածքով միկջինից ցածր են:



























