Ընթացիկ տարում հայ-թուրքական հարաբերություններում սպասվում են նույն գործընթացները, ինչ սովորաբար լինում է ապրիլի 24-ին նախորդող ժամանակահատվածում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, մամուլի ասուլիսում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Ես ուզում են Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու հետ կապված գործընթացների բաժանել երկու մասին: Նախ դա պետական քաղաքականություն է, որտեղ ոչ մի փոփոխություն չի մտցվել: Իրականում, շարունակվում է նրանց նախկին քաղաքականությունը եւ Թուրքիայի քայլերը էլ ավելի են ելնում ոչ թե նորմալ քաղաքական տրամաբանությունից, այլ՝ իրենց կողմից կատարված հանցագործությունը պարտակելու միտումից»,-ասաց թուրքագետը՝ հավելելով, որ զուգահեռաբար թուրքական հասարակությունում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում՝ կապված Հայոց ցեղասպանության փաստի հետ:

Նրա համոզմամբ՝ անկախ իշխանությունների կամքից, Հայոց ցեղասպանության խնդիրը քննարկման առարկա է դարձել թուրք հասարակությունում եւ այդ երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորման գործոններից մեկը: «Մասնավորապես, եթե Թուրքիայում որեւէ քաղաքական ուժ կամ հասարակական գործիչ ցանկանում է ճանաչվել որպես ժողովրդավար եւ անկաշառ գործիչ, ապա նա անպայման պետք է իր կարիքն ասի Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,-ընդգծեց Մելքոնյանը: