Ապրիլի 14-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 49 շենքի դիմաց բախվել է «Սամանդ» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21074»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























