Այսօր՝ ապրիլի 15-ին, Գյումրիի քաղաքապետարանում տեղի է ունեցել  «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013»  ծրագրի խորհրդանշանի եւ կայքի (www.gyumri.am) շնորհանդեսը, որին ներկա են եղել Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, քաղաքապետարանի մշակույթի, արտաքին կապերի, տուրիզմի եւ արարողակարգի բաժնիների աշխատակիցներ, ինչպես նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են, որ բանախոսները նախ ներկայացրել են եռալեզու կայքի կառուցվածքը, բաժինները, նորամուծությունները, մասնավորապես վիրտուալ տուրերի անցկացնելու հնարավորությունը, ապա խոսել նաեւ կայքի տեխնիկական հնարավորությունների մասին:  Միջոցառման ավարտին բանախոսները  պատասխանել են  լրագրողների  հարցերին: