Թեեւ Կահիրեի դատարանը որոշել էր ազատ արձակել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին՝ ցուցարարների սպանության գործով, այդուհանդերձ նա կմնա կալանքի տակ այլ գործերով:
Ինչպես նշում է «Ինտերֆաքսը», վերաքննիչ դատարանը որոշել է, որ Հոսնի Մուբարաքը պետք է ազատ արձակվի 2011-ի հեղափոխության օրերին ցուցարարների մահվան գործով, սակայն նրան պահել են կալանքի տակ այլ քրեական գործերի շրջանակում:
Ավելի վաղ նրա փաստաբանը միջնորդել էր դատարանին ազատ արձակել իր պաշտպանյալին, քանի որ նա նախնական կալանքի տակ է գտնվում երկու տարուց ավելի, այնինչ օրենքը նախատեսում է, որ երկու տարուց ավելի չի կարելի մարդուն պահել նախնական կալանքի տակ:




























