Բնապահպանական պետական տեսչության կողմից ապրիլի 8-13-ի ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության եւ տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  980.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 18 որոշում եւ հաշվարկվել է  260.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռիի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 գործով  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է  187.5հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման  2 դեպքի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է  64.5հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցի արդյունքում  առգրավվել է 48 հատ տիրազուրկ սիգ տեսակի ձուկ,որը հանձնվել է թիվ 14 գիշերօթիկ դպրոցին:

Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 8.0հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի  պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային եւ Տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Սյունիքի տարածքային բաժնի  կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Արարատի տարածքային բաժնի  կողմից  9 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 570.0.0հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 9 որոշում:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  1.12մլն.դր. գումար: