Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է կտրուկ ցրտում ընդհուպ մինչեւ թաց ձյուն լեռներում եւ նախալեռներում: Օդի ջերմաստիճանը ապրիլի 16-17-ին ցերեկը կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում 14-17 աստիճանով, որտեղ ապրիլի 17-20-ին գիշերային ժամերին հնարավոր է մինչեւ -2 աստիճան սառնամանիք:
Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը հանրապետության զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հովտային շրջաններում` տեղ-տեղ ամպրոպ, Լոռիում, Տավուշի, Սյունիքի նախալեռներում եւ լեռնային շրջաններում` թաց ձյուն: Քամին` հյուսիս-արեւելյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, ցերեկը` +14+16:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` 0+5, ցերեկը` +6+10,
Կոտայքում` գիշերը` 0+5, ցերեկը` +6+10,
Գեղարքունիքում` գիշերը` 0+5, ցերեկը` +6+10,
Լոռիում` գիշերը` 0+4, ցերեկը` +5+8,
Տավուշում` գիշերը` +1+6, ցերեկը` +7+10,
Արագածոտնի լեռներում` գիշերը` 0+5, ցերեկը` +6+10,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +5+8, ցերեկը` +12+16,
Արարատում` գիշերը` +6+9, ցերեկը` +14+17,
Արմավիրում` գիշերը` +6+9, ցերեկը` +14+17,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` 0+5, ցերեկը` +6+10,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +6+9, ցերեկը` +14+17,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +7+10, ցերեկը` +11+14,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` +1+4, ցերեկը` +5+9,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +2+5, ցերեկը` +6+9:




























