Այսօրվա դրությամբ Հայաստանը զրկվում է հսկայական մշակութային արժեքներից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, մամուլի ասուլիսում նշեց հրապարակախոս Սերգեյ Գալոյանը:
Նրա խոսքով՝ հիմնական պատճառը արտասահմանում հայկական մշակութային արժեքների նկատմամբ մեծ հետաքրքրասիրությունն է: «Հայաստանում գողացված կտավները, գրքերը եւ այլ մշակութային արժեքները հսկայական գումարներով վաճառվում են արտասահմանյան երկրներում»,-նշեց Գալոյանը՝ հավելելով. «Բայց լինում է նաեւ, որ կոպոկներով տանում են անկրկնելի նմուշներ»: Նրա խոսքով՝ Հայաստանից գողացված մեկ հին ձեռագիրը Կամբոջայում վաճառվել է աննշան գումարով:
Նշենք, որ Սերգեյ Գալոյանը ավելի քան 30 գրքի հեղինակ է, որոնց շարքում են քրեական հեղինակություններ «Յապոնչիկի», «Սվո Ռաֆի» մասին աշխատանքները: Նրա գրչին են պատկանում նաեւ այնպիսի գործիչների մասին գրքերը, ինչպիսիք են Պարույ Սեւակը, Արշիլ գորկին, Մինաս Ավետիսյանը:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























