Գործարար ակտիվության եւ գործարար միջավայրի 2013 թ. առաջին եռամսյակի ինդեքսները փոփոխվել են տարբեր ուղղություններով; Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հաղորդագրության` գործարար ակտիվության ինդեքսը նախորդ եռամսյակի համեմատ նվազել է, իսկ գործարար միջավայրի ինդեքսը` բարձրացել:

Գործարար ակտիվության ինդեքսը կազմել է 59.8` նախորդ եռամսյակի համեմատությամբ նվազելով 0.8 տոկոսային կետով: Սակայն հարկ է նշել, որ արդյունաբերության ոլորտում առկա է ինդեքսի (62.6) զգալի աճ` 5.7 տոկոսային կետով: Փոխարենը նվազել են շինարարության, առեւտրի եւ ծառայությունների ենթաինդեքսները:

Գործարար միջավայրի ինդեքսը 2013 թ. առաջին եռամսյակում 55.4 է` նախորդ եռամսյակի համեմատությամբ աճելով 5.7 տոկոսային կետով: Միջավայրը բարելավվել է բոլոր ոլորտներում, նույնիսկ` շինարարության: