Մուրմանսկում սպանվել է հայ գործարար վարդան Սարգսյանը: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 15-ի առավոտյան Ռիբաչեւի հերոսների փողոցի թիվ 56 տան մոտ:

Տղամարդու ուղղությամբ երկու կրակոց են արձակել, մեկը դիպել է նստատեղին, հայտնել են ոստիկանությունից:

Նախնական տվյալներով, Վարդան Սարգսյանը պատրաստվում էր աշխատանքի գնալ, սակայն հայտնաբերել է, որ մեքենայի անվադողերը ծակված են: Գործարարը գնացել է գործիքների ետեւից, երբ նրա վրա հարձակվել է մարդասպանը: Սարգսյանը փորձել է փախուստի դիմել, իսկ արագործը կրակել է թիկունքի հատվածից: Կրակել է առնվազն երկու անգամ եւ վնասել զարկերակը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»;

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, սկզբում տեղեկություն էր հայտնվել, թե սպանվածը Կոլայի գարեջրի գործարանի բաժնետոմսերի փաթեթի տերն է: Սակայն ոստիկանության ներկայացուցիչ Լյուդմիլա ռուդակովան հայտնել է, որ Սարգսյանը տիրապետել է փաթեթը միայն 2002թ.: «ԿՊ»-ի տվյալներով, Վարդան Սարգսյանը մինչ վերջերս գլխավորել է «Էլբրուս» ՍՊԸ-ն: