Բարեկարգ քաղաքը սկսվում է յուրաքանչյուր բակից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, հայտարարել է Երեւանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հանդես գալով քաղաքի Աջափնյակ թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ քաղաքապետարանի ջանքերն ուղղված կլինեն նրան, որպեսզի քաղաքի ծայրամասային շրջաններում, այդ թվում 15 թաղամասում, կյանքի որակը մոտենա կենտրոնի մակարդակին: «Իսկ դա, առաջին հերթին, ենթադրում է զարգացած ենթակառուցվածքներ, բարեկրգ բակեր ու փողոցներ, խաղահրապարակներ, խնամված կանաչ գոտիներ»,-ասաց Մարգարյանն ու հավելեց. «Եթե ՀՀԿ-ն կրկին վստահության արժանանա՝ մասնակցելու քաղաքի կառավարմանը, այդ խնդիրները կգտնեն իրենց լուծումը»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին, որին մասնակցում են 6 կուսակցություններ (ՀՀԿ, ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Առաքելություն») եւ 1 դաշինք («Բարեւ Երեւան»):