Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր` ապրիլի 15-ին, մի քանի նշանակումներ է արել: Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ` ոստիկանապետի հրամանաով` ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ գրանցվել կադրերի ռեզերվում:
Նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Զաքարյանը` ազատվելով այդ պաշտոնից: Իսկ Արամ Զաքարյանին կփոխարինի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Գագիկ Ավետիսյանը:




























