Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ապրիլի 15-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Դեշիցայի հետ:

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ  մամուլի ծառայությունը, կայացել է մտքերի փոխանակում ղարաբաղյան հակամարտուրթյան կարգավորման գործընթացի, ԵԱՀԿ գործող նախագահի` Ադրբեջան կատարելիք այցի եւ այլ օրակարգային հարցերի շուրջ:

Մամեդյարովը հայտարարել է, թե հակամարտության կարգավորման ձգձգումը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գլխավոր խոընդոտն է` հերթական անգամ հայտարարելով «Ադրբեջանի օկուպացված շրջաններից Հայաստանի զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը»: Ադրբեջանի ԱԳ նախարարը Հայաստանի իշխանություններին մեղադրել է ապակառուցողական դիրքորոշման մեջ:

Մամեդյարովը հիշել է նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի մասին եւ նշել, թե դրա գործարկումը միջազգային օրենքների խախտում է:

Նշենք, որ Անդրեյ Դեշիցան Ադրբեջանից հետո ժամանելու է նաեւ Թբիլիսի եւ Երեւան: