Ապրիլի 15-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երեւան-Երասխ-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 245-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-420» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ գլորվել ձորակը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: