Ապրիլի 15-ին, ժամը 18.10-ին, Արտաշիսյան եւ Չեխովի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա-Կորոլա» մակնիշի ավտոմեքնային, որն էլ՝ ճամփեզրին կայանված «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենային:

«ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ «Տոյոտա-Կորոլա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: