Թուրքիայի Քոնիա քաղաքում ոստիկանությունը հայտնաբերել է սիրիացի զինյալներին զենք ուղարկող եւ նրանց համար զինյալներ պատրաստող ահաբեկչական խմբավորում։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Քոնիայում  Ալ-Կաիդայի դեմ ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալվել են 10 իսլամիստ-ծայրահեղականներ, ովքեր մեղադրվում են Սիրիայի զինված ընդդիմությանը զենք ուղարկելու եւ Թուրքիայի տարածքում ահաբեկիչներ պատրաստելու եւ Սիրիա ուղարկելու մեջ։

Նշվում է, որ ոստիկանների գործողությունները սկսվել են այն բանից հետո, երբ բազմաթիվ ընտանիքներ դիմել են ոստիկանություն՝ բողոքելով, որ հիշյալ խմբավորման անդամներն իրենց երեխաներին խաբեությամբ փորձում են ուղարկել միանալու սիրիացի ըննդիմադիր զինյալներին։

Ոստիկանությունը պնդում է, թե ձերբակալվածները կապված են ահաբեկչական Ալ-Կաիդա խմբավորման հետ։