Ադրբեջանում եւս մեկ քաղաքացի է պայթել ականի վրա։ Այս մասին ԱՊԱ-ին հաղորդել են Ոստիկանության Ղազախի շրջանային բաժանմունքում։ Տարօրինակ կերպով դեպքի վայրը համընկել է նախորդի հետ. այն եւս տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Խանլիգլար գյուղում։
Խանլիգլար գյուղի բնակիչ Ադիլ Վելիեւը (1990 թ.ծնված) պայթել էր ականի վրա անտառում՝ չեզոք գոտում։ Ինչպես ԱՊԱ-ին հաղորդել է Գերիների, անհայտ կորածների ու պատանդների գծով Արդբեջանի պետական կոմիտեի քարտուղար Շահին Սաիլովը, զոհվածի մարմինը տարածքից տեղափոխվել է որոշ ժամանակ առաջ։
Նշենք, որ ապրիլի 2-ին Խանլիգլար գյուղի բնակիչ Սաբիր Քերիմովը նույնպես պայթեր էր ականի վրա։ Նրա դին տեղափոխվել ու թաղվել էր մի քանի օր անց։




























