Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը հանրապետության զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ ամպրոպ, Լոռիում, Տավուշի, Սյունիքի նախալեռներում եւ լեռնային շրջաններում` թաց ձյուն: Քամին` հյուսիս-արեւելյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքի նախալեռներում` 5-7 աստիճանով:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, ցերեկը` +14+16:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` -1-6, ցերեկը` +2+7,

Կոտայքում` գիշերը` -1-6, ցերեկը` +2+7,

Գեղարքունիքում` գիշերը` -1-6, ցերեկը` +2+7,

Լոռիում` գիշերը` -2+2, ցերեկը` +3+6,

Տավուշում` գիշերը` +1+6, ցերեկը` +7+10, 

Արագածոտնի լեռներում` գիշերը` -1-6, ցերեկը` +2+7, 

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +4+7, ցերեկը` +13+17, 

Արարատում` գիշերը` +4+7, ցերեկը` +14+17,

Արմավիրում` գիշերը` +4+7, ցերեկը` +14+17,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` -1-6, ցերեկը` +2+7, 

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +4+7, ցերեկը` +14+17, 

Սյունիքի հովիտներում` գիշերը` 0+5, ցերեկը` +5+9, 

Սյունիքի նախալեռներում` գիշերը` -2+3, ցերեկը` +2+6, 

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` 0+3, ցերեկը` +2+7: