ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հավաստիացրել է, որ Արմեն Ռուստամյանն ավելի սկզբունքային, ավելի կոմպետենտ եւ Երեւանի ավելի ինքնուրույն ղեկավար կլինի, քան մյուս թեկնածուները: «Գաղտնիք չէ, թե ինչ կարեւորություն ունի Երեւանը Հայաստանի համար: Հետեւաբար, Երեւանի քաղաքապետի փոփոխությունը հակակշիռ կստեղծի իշխող կոալիցիային եւ փոխադարձ վերահսկողության հնարավորություն կտա»,-ընդգծել է նա:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 5-ին, որին մասնակցում են 6 կուսակցություններ (ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ «Առաքելություն») եւ «Բարեւ Երեւան» դաշինքը:




























