Թուրքիայի Ուրֆա նահանգում գտնվող Վիրանշեհիրի փոխքաղաքապետը աղբամանների վրա քրդերենով «Վիրանշեհիրի քաղաքապետարան» գրելու համար բանտում կանցկացնի 2,5 ամիս։

Թուրքական OdaTV-կայքի փոխանցմամբ՝ Վիրանշեհիրի քաղաքացիական գործերով դատարանը փոխքաղաքապետ Քեմալ Քոդինին դատապարտել է 2,5 ամսվա ազատազրկման, քանի որ վերջինս խախտել է թուրքերենով գրելու մասին օրենքը։

Վիրանշեհիրի փոխքաղաքապետի փաստաբանները չեն բողոքարկելու դատարանի կայացրած վճիռը, ինչի հետեւանքով օրեր առաջ Քեմալ Քոդինը կալանվել եւ տեղափոխվել է բանտ՝ կրելու դատարանի սահմանած պատիժը։