Ցավոք, մեզղ համար հիմնական խնդիրը շարունակում է մնալ ընտրությունների լեգիտիմությունը: Այդ մասին ապրիլի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ չկա ավել կարեւոր բան լեգիտիմ եւ նորմալ ընտրություններից առավել: «Ամեն անգամ նման խոստումներ տրվում են, եւ ամեն անգամ ընտրական գործընթացն ավելի վատն է լինում: Այսօրվա դրությամբ բոլոր պետական եւ վարչական ռեսուրսները դրված են ընտրությունների ապաքաղաքականացման վրա, մի կողմից, եւ ձայների հարկադիր ապահովմանը, մյուս կողմից»,- նշել է Աղվան Վարդանյանը:
Նա հավելել է, որ նախագահական ընտրություններն ապացուցեցին եւս մեկ բան, բոլոր քաղաքացիները, որոնք պետական ծառայողներ են եւ որոնց ստիպում են քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին, ունեն արժանապատվություն, ու եթե աշխատանքը կորցնելու վախից չեն ապստամբում հարկադրանքի դեմ, քվեարկության ժամանակ անպայման անում են դա:




























