Այսօր՝ ապրիլի 16-ին, ժամը 14.53-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ շենքերից մեկի բնակարանի վատառողջ բնակչին հիվանդանոց տեղափոխելու նպատակով 8-րդ հարկից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը:
Փրկարարները 66-ամյա Ա. Թեւոսյանին իջեցրել են իր բնակարանից եւ մոտեցրել ավտոմեքենային:




























