Որոշվել է բացառել Ալեքսանդր Թամանյանի նախագծած Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքին որեւէ միջամտություն: Այդ մասին նշված է ՀՀ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ: Մասնավորապես՝ շենքի արտաքին տեսքի եւ ծավալային լուծումների հետ կապված որեւէ փոփոխություն չի նախատեսվում:
Նշենք, որ Պուշկինի 25 շենքը ներառված է Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ այդ շենքի փոխարեն հյուրանոց են կառուցելու: Նույնիսկ ֆեյսբուքյան նախաձեռնություն է ստեղծվել՝ «Փրկել Պուշկին 25 հասցեում գտնվող Ալ. Թամանյանի նախագծած շենքը» անվամբ:
Մտահոգությունների տեղիք է տվել այն հանգամանքը, որ շենքը ՀՀ կառավարության 2011 թ. մայիսի 5-ի որոշմամբ տրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:




























