Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի խումբ ոստիկանների պարգեւատրել է մեդալներով:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը`նախագահը որոշել է ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության եւ հանցավորության դեմ պայքարի գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներքոհիշյալ ծառայողներին պարգեւատրել.
Մխիթար Գոշի մեդալով՝
Աշոտ Սերյոժայի Աբովյանին` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ
Մարտական ծառայության մեդալով՝
Էվրիկ Վլադիմիրի Լոնսկուն` ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի ավագ ոստիկան, ոստիկանության ենթասպա
Լեւոն Մանուչարի Խաչատրյանին` ՀՀ ոստիկանության կապի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ
Կամո Հովհաննեսի Հովհաննիսյանին` ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Վանաձորի պահպանության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ
Մհեր Փաթիկի Մխիթարյանին` ՀՀ ոստիկանության շտաբի պարետային ծառայության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ
Հրայր Վազգենի Փանյանին` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝
Աշոտ Սիրասի Ահարոնյանին` ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ
Աշոտ Արամի Ավագյանին` ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետ, ոստիկանության գնդապետ
Արշավիր Ասլանի Գեւորգյանին` ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ:




























