Երեւանի Մազմանյան-Հ. Շիրազ խաչմերուկում ապրիլի 16-ին 19.37-ին տրոլեյբուս է այրվել: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Էլ. լարերի կարճ միացման հետեւանքով այրվել է տրոլեյբուսի դիմացի հատվածը: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:
Տեղադրություն




























