Ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկելու գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգտին, քանի որ համոզված է, որ եթե այս տեմպերը շարունակվեն, Երեւանն էլ ավելի կգեղեցկանա: Այս մասին, նա ասել է այսօր` ապրիլի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ ներկա քաղաքապետը լավ փորձ ունի, որ սիրտն էլ ժողովրդի վրա տաք լինի՝ լավ կլինի:
Դիտարկմանը, թե ՀԱԿ-ի քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը նույնպես նման փարձ ունի, քանի որ եղել է Երեւանի քաղաքապետ, Ջիվան Գասպարյանն արձագանքեց. «Ես գույներով եմ տեսնում. սեւին` սեւ, սպիտակին` սպիտակ, կարմիրին՝ կարմիր: Իսկ թե մյուս թեկնածուն ինչ կարող է անել, ես ոչինչ չեմ կարող ասել»:
Ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, ներկայումս ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանն էլ ասաց, որ ընտրություններին չի մասնակցելու, քանի որ Գյումրիում է գրանցված, ինչին Ջիվան Գասպարյանն արձագանքեց. «Դու լավ պրծար»: Յուրի Վարդանյանը նաեւ ավելացրեց, որ Տարոն Մարգարյանը ամենանախընտրելի թեկնածուն է եւ իզուր չէ ՀՀԿ-ն նրան առաջադրել:
Ինչ վերաբերում է Երեւանի ոստիկանապետի փոփոխությանը Յուրի Վարդանյանը ասաց, որ բոլոր բնագավառներում է փոփոխություններ եղել են եւ լինեն: «Բայց կարծում եմ, որ փոփոխությունը տեղին է, որովհետեւ նախորդ ոստիկանապետը 10 տարի է, ինչ այդ տեղում է եւ փոփոխություն պետք է լիներ: Նա կադրերի ռեզերվում է եւ նրան պաշտոն կտան»:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի




























