Հայաստանի ժողովրդական արտիստ, հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը առաջիկայում համերգներ կկազմակերպի Ռուսաստանի այն շրջաններում, որտեղ դեռ չի եղել: Այս մասին, այսօր` ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ինքը՝ Ջիվան Գասպարյանը:
Նրա խոսքով՝ իր համար Ռուսաստանում համերգ տալն ավելի հաճելի է, քան այլ երկրներում, քանի որ «Ռուսաստանում մեծացած տղերք ենք, իրանց լեզուն լավ գիտենք»: Ջիվան Գասպարյանը տեղեկացրեց, որ նոր ձայնագրություններ եւս ունի:
Նա նաեւ նշեց, որ մի ֆիլմ կա՝ «Աշխարհի վերջը» եւ, եթե այն շարունակեն նկարահանել, ինքն այնտեղ կնվագի:
Ջիվան Գասպարյանն ասաց, որ եթե իրեն առաջարկեն քաղաքականությամբ զբաղվել՝ կհրաժարվի, քանի որ չի ցանկանում «գլուխը դնել շառի մեջ» երբ ժողովուրդը կբաժանվի երկու մասի. մի մասը սիրի իրեն, մյուսը՝ ոչ:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի




























