Ապրիլի 16-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ   բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա Հարություն Կ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ըստ բժշկի տեղեկանքի`  նա  ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 15-ին, ժամը 20.00-ին, Երեւանի Բաբաջանյան փողոցում գտնվող կրթահամալիրի   բացօթյա մարզադաշտի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դեռեւս չպարզված կտրող-ծակող առարկայով Հարություն Կ.-ին հարվածել եւ վնասվածքները պատճառել է 35-ամյա Վարդան Մ.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: